Հղիություն, ծննդաբերություն
|
|
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Միակողմանի ձվարանի հեռացումը (օվարիոէկտոմիա) հաճախ հանդիպող վիրահատական միջամտություն է: Այն իրականացվում է ձվարանում բարորակ կամ կիստոզ գոյացությունների, արտահայտված էնդոմետրիոզի, արտարգանդային հղիության, թարախային բորբոքային հիվանդությունների և այլ դեպքերում:
Սովորաբար արվում է մինչմենոպաուզային շրջանում, բայց երբեմն /12 տոկոս դեպերում/ ձվարանի հեռացումը կատարվում է նաև երիտասարդ կանանց մոտ: Միակողմանի ձվարանահատումը նվազեցնում է հղիանալու հավանականությունը: Նման դեպքերում անպտղության բուժման հիմնական մեթոդը համարվում է ԱՄԲ բեղմնավորումը:
Ձվարանի միակողմանի հեռացումից հետո ընթացող փոփոխությունները
Օվարիոէկտոմիան ինքնին ոչ բարդ և երկարատև վերականգնում չպահանջող միջամտություն է, հատկապես, եթե իրականացվում է լապարասկոպով և հեռացվում է միայն մեկ ձվարանը: Այնուամենայնիվ, այն մի շարք բացասական ազդեցություններ է ունենում կնոջ օրգանիզմի վրա և իրականացվում է միայն կենսական անհրաժեշտության դեպքում:
Ձվարանի հեռացումն առաջացնում է հորմոնալ համակարգի գործունեության փոփոխություն, արյան մակարդելիության ակտիվության բարձրացում, լիպիդային և ընդհանուր ճարպային փոխանակության խանգարում, սիրտ-անոթային հիվանդությունների զարգացում, բեղմնավորման հնարավորության նվազում:
Վիրահատությունից հետո կարող են առաջանալ հետևյալ կլինիկական ախտանշանները.
- Ուժեղ քրտնարտադրություն, հատկապես գիշերը, приливы
- Պսիխոէմոցիոնալ վիճակի վատացում. մշտական տագնապ, լացկանություն, փոփոխական տրամադրություն
- Ճնշման չվերահսկվող բարձրացում, հիպերտենզիայի զարգացում
- Լիբիդոյի իջեցում կամ բացակայություն
- Ուժեղ արտահայտված հոգնածություն, քնի խանգարում
- Մշտական գլխացավեր
- Հեշտոցի չորություն, միզարձակության հաճախացած ցանկություն
Ախտանշանների արտահայտվածությունը կախված է բուժառուի տարիքից և մի շարք գործոններից:
Միակողմանի օվարիոէկտոմիան կարող է ուղեկցվել դաշտանային ցիկլի խանգարումներով: Այն բերում է էստրադիոլի մակարդակի իջեցման, որն առաջացնում է գոնադոտրոպինների կոնցենտրացիայի կոմպենսատոր բարձրացում, ընդ որում, ФСГ-ի արտադրությունն աճում է ավելի վաղ և հասնում լյուտեինացնող հորմոնից ավելի բարձր մակարդակի: Դա վկայում է ձվարանի օվարիալ անբավարարության զարգացման և վերարտադրողակ ունակության խանգարման մասին:
Վիրահատությունից հետո դիտվող ֆոլիկուլոխթանիչ հորմոնի /ФСГ-ի/ ֆիզիոլոգիական խթանումը բերում է երկրորդ՝ մնացած ձվարանի կոմպենսատոր մեծացման: Առաջին 6 ամսում այն հասնում է առավելագույն չափերի, որից հետո սկսում է փոքրանալ, և օվարիոէկտոմիայից 1 տարի անց այն չի գերազանցում 14 քառ. սմ-ն / куб. см/: Այդ վիճակում ձվարանը կայունանում է և հետագայում առանձնապես չի փոխվում:
Վիրահատությունից հետո 1 տարվա ընթացքում աստիճանաբար ընթանում է ձվարանի կազմության և գործունեության կոմպենսատոր վերականգնում:
Հնարավո՞ր է հղիանալ մեկ ձվարանով
Միակողմանի օվարիոէկտոմիան նվազեցնում է մայրանալու հավանականությունը, քանի որ բերում է օվարիալ պաշարի վաղաժամ հյուծման: Այնուամենայնիվ, եթե ի սկզբանե նրա մակարդակը բարձր է եղել, և վիրահատության պատճառ դարձած հիվանդությունից բացի վերարտադրողական համակարգի այլ խնդիրներ չկան, ապա կինը կարող է հղիանալ: Դա հնարավոր է պարզել անմիջապես վիրահատությունից հետո:
ՈՒՁՀ և ռենտգենոլոգիական հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատելու մնացած փողի անցանելիությունը, ձևը և հղիանալու հավանականությունը:
Եթե ձվարանում պահպանված օօցիտների պաշարը լրիվ սպառվել է, ապա բեղմնավորումը հնարավոր է միայն դոնորական ձվաբջջի իմպլանտացիայով:
26.01.2024
|
|||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||||
Կարդացեք նաև
Տեխնոլոգիաների զարգացումը չի շրջանցել նաև ծխախոտի արդյունաբերությունը։ Վերջին տարիներին շուկայում են հայտնվել նոր արտադրատեսակներ, որոնք, ըստ արտադրողների...
31.01.2024
Կանայք գիտեն, որ դաշտանի ուշացումը, սրտխառնոցը, թուլությունը, ախորժակի փոփոխությունը և այլ նշաններ ոչ միշտ են վկայում հղիության մասին: Գինեկոլոգները ինքնազգացողության այդ փոփոխությունները համարում են...
18.01.2024
Համաձայն Հայաստանում իրականացված հետազոտությունների տվյալների, ամեն օր ծխող կանանց քանակը 2023 թվականին կազմել է 2.3%, որը բարձր ցուցանիշ չէ...
16.01.2024
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYNyONm8' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ